Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման, ռուսերեն լեզվով: Ձեռագիրը գրված է ուղղանկյուն ստվար թղթի վրա, Հ. Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: «Фламандскiе народныя сказки, А. Н. Галибин, С.-Петер., 1893»: Դարձերեսին Նվարդ Թումանյանի ձեռքով մանուշակագույն թանաքով կա այլ գրառում. «Ախթամար (ազգ. ավանդույթ), 1891 թ. դեկտ. 31, 1892 «Մուրճ» N 2, N 4, 1892 թ. Մոսկվա, 1903, 1905, 1923 թ.»:
Հեղինակ՝ Թումանյան ընտանիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ ստվար թուղթ, սև, մանուշակագույն թանաք, կապույտ և կարմիր մատիտԼայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 12,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
502/3332
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 319/3332