Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Մի երեսին Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս), մյուսին Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Գոշ Մխիթարի, Ողոմպիանու և Եզովպիոսի ընտիր առակները, թարգ. Խոր. քահ. Միրզաբէգեան, Բագու, 1878»: Երկրորդ երեսին - «Ես սիրել եմ վարդը տժգույն (իմ սերը), 1892 մարտի 18, 1892, 1893, 1903»:
Հեղինակ՝ Թումանյան ընտանիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ ստվար թուղթ, կապույտ և սև թանաքԼայնություն (սմ)՝ 12,3Երկարություն (սմ)՝ 11,9Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
502/1988
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 319/1988