Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Առաջին երեսին Հովհ. Թումանյանի ձեռքով՝ սև թանաքով գրառում, դարձերեսին՝ Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով այլ գրառում (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս): Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Նարեկ աղօթից, աշխ. Գ. Աւետիքեան, Վենետիկ, 1827»: Դարձերեսին - «Պոետն ու մուսան (հատված), յերգիծ. պօէմա, 1901, Վտակ գր. բանասիր. ժող.,1903, Վ. Փափազ. խմբ., Թիֆլ.»:
Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան և Նվարդ ԹումանյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ ստվար թուղթ, կապույտ և սև թանաքԼայնություն (սմ)՝ 12,2Երկարություն (սմ)՝ 12Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
502/2021
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 319/2021