Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Առաջին երեսին Հ. Թումանյանի ձեռքով՝ սև թանաքով գրառում, դարձերեսին՝ Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով այլ գրառում (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս): Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: Առաջին երեսին - «Պատմ. խաչակր. և թագ. Շօէշէ, թ. Համբ. Առաքելեան, Վաղարշ., 873»: Դարձերեսին - «Սասունցի Դավիթը, (դյուցազնական վեպ), 1902, 1903 Մուրճ N 3-5, 1903 N 1,2,3,4,5, 1908, 1923, Մուրճ N 2,3,4,5 = 989 տող»:
Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան և Նվարդ ԹումանյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ ստվար թուղթ, կապույտ և սև թանաքԼայնություն (սմ)՝ 12,7Երկարություն (սմ)՝ 12Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
502/2048
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 319/2048