Գրպան

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պայուսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա կտորից կարված, ներքևում կորացող եզրով, ուղղանկյունաձև տեսք ունեցող, որն ունի կիսաօվալաձև գրպպանը ծածկող մաս։ Մի կողմից ամրացված է 75սմ երկարությամբ գոտի–կապիչ, որի ծայրին մերակ է արված, իսկ գրպանի մյուս կողմում կարված է սպիտակ կոճակ։ Գրպանն օգտագործել են տարեց կանայք մեջը թաշկինակ կամ ձեռքի տակ մանր–մունր փոքր իրեր դնելու համար։ Այն կախել են գոգնոցի գոտուց։ Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  26 Նյութը՝  բամբակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20 դ. 2-րդ կես Հայտնաբերման ժամանակը՝  27.03.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6884/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3042