Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Ստեղնային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Դաշնամուր
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Արտադրված է Ֆրանսիայում, 19-րդ դարի վերջին: Գործիքը շագանակագույն է, ստեղները փղոսկրից են: Դաշնամուրի վերևի հատվածում կա մեխով արված գրություն. «Արամ Խաչատրյան, 18.10.57թ»: Գրությունը իր ձեռքով արել է կոմպոզիտորը Բրազիլիայում՝ իր հեղինակային համերգների ժամանակ, երբ հրավիրված էր Մոստիջյանների տուն: Դաշնամուրը թանգարանին է նվիրել Տ.Մոստիջյանի դուստր տկն.Շիրինյանը Արգենտինայից 1988թ-ին: Գործիքը լավ է պահպանված:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՖրանսիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ` 1988թ.Նյութը՝ ՓայտԼայնություն (սմ)՝ 38սմԵրկարություն (սմ)՝ 1մ 44 սմԲարձրություն (սմ)՝ 1մ 8սմՆվիրատու՝ Տ. Մոստիջյանի դուստր` տիկին Շիրինյանը Արգենտինայից, 1988թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2360
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД-532