Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Ստեղնային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Դաշնամուր
Թանգարան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Դաշնամուր՝ «Bechstein»/Բեխշտեյն/ ֆիրմայի: Պատված սև լաքով: Վերևի տախտակի կենտրոնը էլիպսաձև փորագրված, ներսից ծածկված վարդագույն կտորով: Երկու կողմից պտտվող ձողի վրա բրոնզե մոմակալներ: Ստեղնաշարի կափարիչը և նոտակալը բացվում են մետաղե ծխնու օգնությամբ: Ոտնակները բրոնզե: Դաշնամուրը Սպենդիարյանը ձեռք է բերել 1905-06թթ-ին:1926թ-ին կոմպոզիտորը այն Ղրիմից տեղափոխել է Երևան:
Արտադրողի անվանումը՝ ԲեխշտեյնՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ [1905թ.]Նյութը՝ փայտ, մետաղԼայնություն (սմ)՝ 60Երկարություն (սմ)՝ 127Բարձրություն (սմ)՝ 150Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱՍՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 164