Թեմա՝
Զենք
Ենթաթեմա՝
Սառը զենք
Տեսակ/ժանր՝
Դաշույն
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշույնը կազմված է ոճավորված կոթառից և սրածայր, երկսայր պողպատե շեղբից: Պատյանը նույնպես սրածայր է և ավարտվում է ոճավորված գնդաձև ելուստով, որի մակերեսը դրվագված է համաչափ դասավորված զույգ տերևներով: Կոթառի և պատյանի արտաքին մակերեսը մի կողմից սևադապատ է, մյուս կողմից՝ դրվագված բուսական զարդանախշերով: Այսպիսի դաշույներ կրել են տոնական հագուստի վրայից, որպես տարազի մաս: Պատյանի վերնամասում, մի երեսին արաբատառ գրություն կա և 1895 թ.: Պատկանել է Մելս Քոթանջյանի պապին՝ Վալտեր Եսայանին, որը ժառանգել է իր հորից՝ Նիկոլ Եսայանից, նա էլ իր հերթին՝ իր հորից՝ Շամշադինի շրջանի Նորաշեն գյուղի բնակիչ Արտեմ Եսայանից (ծնված 1868 թ.):
Լայնություն (սմ)՝ 5,5 սմԵրկարություն (սմ)՝ 50 սմՆյութը՝ Արծաթ, պողպատՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային ԿովկասՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1895 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17672