Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Տեսարան
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Առաջին պլանում երևում են դաշտում աշխատող պատանիներ, որոնք հագել են սպիտակ գույնի կարճ անդրավարտիք և վերնազգեստ: Նրանք բահերով և ձեռքով ակոսներ են բացում՝ ճանապարհ տալու համար Շիրկանալից եկած ջրի առաջին կաթիլներին: Ետին պլանում երևում են քարաշեն, երկհարկանի տներ՝ կղմինդրածածկ տանիքներով ու աղյուսե ծխնելույզներով: Տների առաջ գտնվող փողոցի ողջ երկայնքով կանգնած են մարդիկ, որոնք մեծ ջերմությամբ են դիմավորում Շիրկանալով եկած ջրի մուտքը դեպի իրենց դաշտերը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-ական թթ.Չափս՝ 18*12Նյութը՝ լուսանկարչական թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5892/45
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-365