Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Զուգանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Մուսա լեռան գոյամարտի կին մասնակից Դժխուհի Թերզյանը որդու հետ: Հագին վանդակավոր շրջազգեստ է, ուսերին գցել է մուգ գույնի շալ: Մազերը հավաքված են գլխաշորի տակ: Որդին հագել է եվրոպական հագուստ՝ բաց գույնի վերնաշապիկ, մուգ գույնի կոստյում, փողկապ և բաց սպիտակավուն անդրավարտիք: Գլխին ունի լայնեզր գլխարկ, ձեռքին՝ ձեռնափայտ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 9Նվիրատու՝ Գարուն ԱնտոնյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱյնճարՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950-ական թթ.Բարձրություն (սմ)՝ 14.2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5567
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-255