Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/դիմաքանդակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատրաստված է կարմիր փայտից: Դիմակը երկդեմ է: Մեծ դեմքը երկարավուն է, խոշոր դիմագծերով՝ բաց հաստ շրթով, լայն քթով, կիսաբաց կոպերով, բարձր հոնքերով: Բարձր ճակատի վերին մասում ամրացված է փոքր դեմքը՝ վերցված եղջյուրանման երկու զարդերի մեջ, որոնք հիմքի մոտ զարդարված են տերևանման խոշոր քանդակներով: Դիմակն ամբողջությամբ եզերված է լայն գոտիով՝ զարդարված փորագիր զիգզագներով: Վերին մասում եռաճյուղ ամրակն է՝ երկու եզրերին, եղջյուրանման կենտրոնից՝ եռանկյունաձև:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՏանզանիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1960-1970թթ.Նյութը՝ փայտԼայնություն (սմ)՝ 23Երկարություն (սմ)՝ 61Հայտնաբերման ժամանակը՝ 1984 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5861/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԺԱ-11