Դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արծաթյա, ուղղանկյուն-քառանկյուն թիթեղի վրա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված է Ա. Միկոյանի դիմանկարը: Դիմանկարը վերցված է կլոր, ոսկեջրված շրջանակի մեջ: Շրջանակի վերևի մասում փորագրված է հնգաթև աստղ, իսկ ներքևի մասում՝ մուրճ և մանգաղ: Դիմանկարի ուղղանկյուն շրջանակը ևս զարդանախշված է և ոսկեջրված է, մնացած մասը փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշված է բուսական, կենդանական զարդամոտիվներով: Քաշ (գր)՝  56.4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939-40 թթ. Չափս՝  8.2 x 7.2 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Նյութը՝  արծաթ, սևադ, ոսկեջուր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1844 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-302