Դիպլոմ ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի՝ շնորհված Ա.Խաչատրյանին 1941 թվականին (վերանվանված Ստալինյանից 1962 թվականին) Ջութակի կոնցերտի համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Գրքույկ/շքանշանի, մեդալի/ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի դիպլոմը № 0962 տրված է երկրորդ աստիճանի շքանշանի հետ № 2963՝ «Կոնցերտ Ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործության երաժշտության համար, որով 1941 թվականին պարգևատրվել է Ա.Խաչատրյանը: Մրցանակը կոչվել է Ստալինյան, 1962 թ.-ին վերանվանվել է Պետական: Ստորագրված է ՍՍՀՄ Մինիստրների Խորհրդի արվեստի և գրականության բնագավառի Լենինյան և Պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ Ն.Տիխոնովի և քարտուղար Ի.Վասիլևի կողմից: Դիպլոմի մեջտեղում Կոմիտեի կնիքն է: Շագանակագույն դերմատինից կազմի մեջ է, որի վրա գրված է. «ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 թ. Նյութը՝  թուղթ, շագանակագույն դերմատին Չափս՝  16,6 x 11,8 սմ թերթ՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  377/1 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 163/1