Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է երկթեք ծածկով դուռ: Ծածկի տակ, դռան աջ և ձախ կողմում կա մետաղե եռանկյունաձև հենակ՝ բուսական զարդանախշերով: Ծածկի ներքևի մասի վրա զուգահեռ շարված են տախտակներ՝ իրարից հավասարաչափ հեռացված: Ծածկի այդ մասն ավարտվում է զարդանախշով: Ծածկի ձախ կողմում երևում է կարճ ջրատարը: Դուռը երկփեղկ է, որոնց վրա կան հորիզոնական նեկական բռնակներ: Դուռն ունի երեք մաս. վերին մասը շրջանակն է, որն առնված է երկաթյա ճաղի մեջ: Դռան միջին մասը ապակեպատ է, առնված երկթեք ծածկով ուղղանկյուն շրջանակի մեջ: Շրջանակի մեջ կա բուսական նախշերով մետաղավանդակ: Դռան ներքևի մասում կան 2 ուղղահայաց և մեկ ուղղահայաց երկթեք պատկերներ՝ շրջանակներով: Ուղղահայաց և հորիզոնական պատկերների մեջ կա զարդարուն շերտ: Դռան կենտրոնում վարից վեր կա թեք նախշերով ձող: Երևում է 37 համարը:
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981թ.Չափս՝ 6.1*6Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3342/17
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-178