Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է դուռ, որը երկփեղկ է, ունի պատուհաններ, երկու ձևավոր մետաղե բռնակ: Պատուհանները խորանաձև են, ապակեպատ, ունեն բուսանախշ մետաղացանց: Պատուհանների գլխին արված են վերադիր խորանաձև, բազմաշերտ փորաքանդակներ և դրանց վրա բուսանախշ վերադիր զարդեր: Պատուհանների կողմնային մասերում արված են ուռուցիկ, բռնականման վերադիր փորաքանդակներ: Դուռը իր առջև ունի փոքր ճաղաշար պատշգամբ, որի ծածկը փայտից է՝ վրայից պատած կղմինդրով: Ծածկին ամրացված կլորավուն տափակ լամպ:
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981թ.Չափս՝ 6.1*6.1Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3342/7
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-178