Դուռ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Լենինականի Պուշկինի փողոցի նո․ 51 շենքի դուռը։ Այն երկփեղկ է, ներքևի մասում ամբողջական, վերևի հատվածում ապակեծածկ։ Փեղկերի վերևով ընդլայնական շրջանակ է երեք վանդակներով։ Փայտե մասերը ունեն փորագրություն, ապակեծածկ հատվածներին ամրացված է երկաթե ձևավոր վանդակաճաղ։ Դռան վերևում կա ծածկ ոճավորված քիվով։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3408/5 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-184