Դրոշմիչ՝ դրոշմակով

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկմաս է, բաղկացած դրոշմակից և դրոշմամայրից։ Դրոշմամայրը կոնաձև տեսք ունի, աշխատող մասին՝ վերին երեսին խորադիր պատկերված է ստացվելիք զարդապատկերը՝ ցողուններով իրար միացած «V»-աձև բուսազարդ։ Դրոշմակը ութանիստ է, աշխատող մասը սեղանաձև, վրան պատկերված է նույն զարդանախշը՝ վերադիր տարբերակով։ Նյութը՝  լատուն, պողպատ Չափս՝  2,8*1,3*2*1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8335/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-621/5