Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Եգոր Տեր-Ավետիքյանը զինակիցների հետ /19 հոգի/: Նրանցից 4-ը ուսադիրներով, հրամանատարական հագուստով /ռուսական բանակի/, մնացածը՝ զինվորական ու ֆիդայական հագուստներով, մոսիններով, արևելահայ հատվածին բնորոշ մորթեգլխարկներով: Ներքևից երկրորդ շարքում, կենտրոնում աթոռին նստածը Եգոր Տեր-Ավետիքյանն է, նրա կողիքն, աջից երկրորդը՝ Մարտիրոս Բարսեղյանն է: Առաջին շարքում երկու խմբապետներ են՝ կիսապառկած /աջից Թաթօղլին է/: Երրորդ և չորրորդ շարքերում կանգնածները տարբեր աստիճանի հրամանատարներ են:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 15Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ XXդ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 9.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8340
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՊ-8