Եղջյուր՝ նախատեսված գինու համար (հուշանվեր), Արամ...
Եղջյուր՝ նախատեսված գինու համար (հուշանվեր), Արամ Խաչատրյանի անձնական իրերից
Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Սեղանի սպասք
Տեսակ/ժանր՝
Բաժակ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գինու համար նախատեսված եղջյուրը Սեմյոն Խաչատրյանի կողմից նվեր է Արամ Խաչատրյանին: Այն սև ու սպիտակ գույնի է, պատրաստված կովի կոտոշից: Եղջյուրի լայն հատվածը կլոր է, շրջանակը մելխիորից (мельхиор): Եղջյուրի սուր հատվածը՝ ծայրապանակը մելխիորից է (мельхиоровый наконечник): Մետաղական երկու մասերը իրար միանում են արծաթե շղթայով: Շրջանակի և ծայրապանակի վրա կան զիգզագաձև նախշեր: Եղջյուրը ձեռքի աշխատանք է և պատրաստված է Թբիլիսի քաղաքում: Շրջանակի վրա գրված է "Великому композитору и другу Араму Ильичу Хачатуряну в день 70-летия. С.Хачатуров. 6.VI.73г.": Եղջյուրը բերված է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից:
Նյութը՝ Կովի եղջյուր, արծաթ, մելխիոր (мельхиор)Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹբիլիսիԵրկարություն (սմ)՝ 30Նվիրատու՝ Կոմպոզիտորի որդի` Կարեն Խաչատրյան (1979թ.)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
132
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 119