Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Ե.Չարենցը կնոջ՝ Իզաբելլայի, Մ.Սարյանի, Մ.Մազմանյանի հետ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ե.Չարենցի բնակարանում, Արփենիկ դուստեր ծննդյան առիթով, սեղանի շուրջ նստած են. ձախից՝ ճարտարապետ Միքայել Մազմանյանը, նկ.Մարտիրոս Սարյանը, Ե.Չարենցը եւ Իզաբելլա Չարենցը՝ Չարենցի կինը: Տղամարդիկ հայացքները հառել են Իզաբելլային, խմիչքով լեցուն բաժակները վեր են բարձրացրել: Իզաբելլա Կիսադեմով, մազերը՝ ուղիղ, սեւ, ետեւում՝ ծոծրակի մոտ հավաքած: Զոլավոր, երկլանջ, բաց գույնի պիջակի տակ սեւ վերնահագուստ է, որի օձիքը պիջակի օձիքի վրա է: Ե.Չարենցը թասակով է, մեղմ ժպիտ ունի, հագին ունի սպիտակ վերնաշապիկ, մուգ գույնի պիջակ եւ փողկապ: Բնակարանի պատին՝ չինական պաննոն է, լուսանկարներ, կտավներ, գրասեղանին՝ գրքեր, թղթեր, սեղանի լամպ:
Սեղանին մեծ ափսե՝ ուտեստով, շաքարաման, թեյի բաժակներ, կոնյակի գրաֆին՝ լեցուն կոնյակով: Սենյակի անկյունում Բուդդայի մեծ, բրոնզե արձանիկն է՝ ամրացրած հենարանին, որի վրա կիսաթեւ կարճ հագուստ է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
934 74
Հիմնական հաշվառանիշ՝
լ ՀՖ 2177