Երգեր, առակներ, հանելուկներ, թերահավատություններ Խ...
Երգեր, առակներ, հանելուկներ, թերահավատություններ Խոտրջրո
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Երգեր, առակներ, հանելուկներ, թերահաւատութիւններ Խոտրջրոյ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հաւաքեց Հ. Մ. Հ. Գաւառացի. Երգեր, առակներ, հանելուկներ, թերահաւատութիւններ Խոտրջրոյ. - Թիգլիս, 1904, տպարան Կ. Տավարտկիլաձէի: Շապիկը բաց կանաչ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա «Ա. Ս. 1906 թիւ Յուլ. 20-ին. А. С.» անհայտ անձի մակագրությունը սև թանաքով, իսկ դարձերեսին՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Վերջին՝ լրացուցիչ էջ Բ-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 41-ին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մասամբ մաշված:
Էջ՝ 136Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1904Լայնություն (սմ)՝ 14,7Երկարություն (սմ)՝ 21Կազմող՝ Գավառացի Հ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/635