Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Թերթում սխալմամբ «Ծիածան» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է `
1916-ին, պետք է լինի` 1917թ-ին:
Ա. Սահրատյանի հոդվածում Ծովիկ Ռուբենովնա Սահարունու հուշերն են, ով մանկուց շփվել է մեր մշակույթի մեծերից շատերի հետ, այդ թվում` Ե. Չարենցի հետ: Ե. Չարենցին հաճախ տեսել է սովետական բանակի կուլտուրայի տան հանրակացարանում:
«Լվացվում էր աղմուկով: Մոլեգին մարդ էր: Ապրում էր ապագա
ճարտարապետ Կ. Հալաբյանի հետ, որը հիանալի երգում էր Կոմիտասի եւ ժողովրդական երգեր, նկարում էր»,- հիշում է Ծ.Սահարունու խոսքը հոդվածագիրը: Ծանոթության հաջորդ օրը այցելել է ամուսիններ Ս. Մ. Բոլոտսկուն եւ Ծ. Ռ. Սահարունուն:
Հրաժեշտ տալիս Ծ. Սահարունին հոդվածագրին տալիս է մի փաթեթ, որի մեջ երկու գիրք` մեկը` Ե. Չարենցի«Ծիածան» ժողովածուն, 1917թ., մյուսը` Ալ. Ծատուրյանի
«Գրչի հանաքներ» գիրքը:
Երկուսն էլ` ինքնագրերով: Չարենցը «Ծիածանը» նվիրել էՓառանձեմ Սահակյան-Տեր Մկրտչյանին /184-1951/ բանաստեղծուհի` Լեյլին, ում Չարենցը նվիրել էր «Փողոցային պչրուհուն» բալլադների շարքը: Ընծայագիրն է «Սիրելի Լեյլի-Մեջնունին»-Եղիշե Չարենց,922թվականին:
Գրքերը Ա. Սարհատյանը սիրով նվիրել է Ե. Չարենցի անվան
գրականության եւ արվեստի
թանգարանին:
Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Աշոտ ՍահրատյանԷջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3127
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6319