«Երկիր ավետյաց»-1 /13/., «Երկու նամակ-ժամանակների երկու փաստաթուղթ»էջ`12,15
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Նամակի հեղինակ` գրող եւ լրագրող Գրիգոր Մարգարյանը Ե. Չարենցի մահվան ճակատագրի հետ կապված տողեր է ուղղել Պակ-ի նախկին նախարար
Բադամյանցին եւ ստացել պատասխան: Նամակում լրագրողը նշում է, որ Չարենցը մահացել է սարսափելի կտտանքներից, ջարդել են նրա երկու սրունքոսկորները եւ դահիճներին հայտնի է այն փոսը, ուր նետել են նրա դին: Չարենցի դիահերձման «արձանագրությունը» սարքված է նրան սպանողների, ՀԽՍՀ ՆԳԺԿ քննչական բաժնի պետի եւ նրա քննիչների ձեռքով` իրենց արդարացման համար նշել, որ Չարենցը հավատում էր` կգա ժամանակը, երբ ժողովուրդը պիտի հետաքրքրվի իր չարանենգ, հրեշավոր սպանության իսկական պատճառով եւ բանտի պատերին գրել. «Ով պատմության նժարներ, արդարադատ, անկաշառ, Ձեզ է դիմում Չարենցի վախճանն ահեղ, անարդար» Պատասխան նամակում Վ. Բադամյանցը նշել է, որ ինքը միայն փաստերն է հավաստել եւ հնարավորություն է թողել ընթերցողներին սեփական մեկնաբանություններ անելու: Զուտ մարդկային առումով համամիտ է Գր. Մարգարյանի հետ:
Հեղինակ՝ Վալերի ԲադամյանցԷջ՝ 16Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1991, հունվարՉափս՝ 42 x 30 սմՏպարան՝ Երևան 10, Ալավերդյան փ.,37Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6885