Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Էջին կան տարբեր ուղղություններով գծեր: Էջից բացակայում են բառեր, բառամասեր: Գրած է մեկ տողանի թղթին: Առաջին տողն է՝
«I գործողություն - «Կյանքի իմաստը»: Քիչ ներքեւ գրառումներ են՝ երեք, որոնք իրարից առանձնացած են զանազան գծերով. «1913թ. (վերեւում ջնջած թիվ է) ամենավերջին խաղաղ նայիրյան տարին, մեշչանական դրախտ եւ յերազներ-», «...Վառոդյանը. Կ.Դ. .. եւ այլն», «Գանգրահեր»: Այս նշումներին հաջորդում են 4 տողեր:
Վերջին տողն է. «.. քե ... Դուք ... կլիզմա անողներ եք (ջնջած «դնողներ» բառի փոխարեն) ... «հոգնա» դնողներ...»: Տողի ձախ կողմում շեղությամբ գրած անընթեռնելի բառեր են:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2894 244
Հիմնական հաշվառանիշ՝
ՉՁ ՀՖ 7744