Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Երկու քոյր
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ղազարոս Աղայեան. Երկու քոյր. Երրորդ տպագրութիւն 1872-1892-1916. - Թիֆլիս, 1916, տպարան «Կուլտուրա», Միքայէլեան փող. 102: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են բաց կանաչավուն երանգով թղթով: Կռնակը նեղ է՝ մոխրագույն - կանաչավուն մաշկալաթից: Առաջին կազմերեսի վերևի ու ներքևի մասերում պատկերված են սև բուսանախշեր, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և թերթերը խունացած են:
Հեղինակ՝ Աղայան ՂազարոսԷջ՝ 98Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1916Լայնություն (սմ)՝ 15,4Երկարություն (սմ)՝ 22,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/250-1