Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նկարում պատկերված է քաղաքի նախկին կենտրոնը՝ Ղանթար կոչվող մարդաշատ շուկան, որտեղ ամենից ուժեղ է բաբախել քաղաքի զարկերակը: Առաջին պլանով անցնում է քարավանը, եզներով լծված շարժվում է մի սայլ, ծանր բեռի տակ կռացած քարշ է գալիս մի բեռնակիր, որի կողքից սլանում է կառքը, ծուլորեն քայլում են նաև չորս բեռնված էշեր: Երկրորդ պլանում պատկերված է նախկին փակ շուկայի կամարակապ ճակատը: Հեռվում Կոնդի տների ֆոնի վրա երևում է Գեոյ մզկիթը: Աջից ներքևում հայատառ գրություն՝ «Ս.Առաքելյան»:
Հեղինակ՝ Առաքելյան Սեդրակ Առաքելի /1884-1942/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ. դարՆյութը՝ Կտավ, յուղաներկՉափս՝ 140 x 210 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 760