Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Երևանի Տոմսկու անվան ակումբի ինքնագործ նվագախումբը, որը կազմված է 14 երաժշտից: Նրանք լուսանկարում եռաշարք դիրքով են: Հատակին փռած կարպետի վրա կիսաթեք նստած են դափահարը (ձախից) և ջութակահարը: Նրանց կողքին՝ աթոռակի վրա նստած է 5-6 տարեկան ամենափոքր դափահար տղան: Միջին շարքում աթոռներին նստած են (ձախից) թառահարը, քամանչահարը, կենտրոնում հավանաբար խմբի ղեկավարն է, կողքին՝ թառահարը, քամանչահարը, թառահարը: 3-րդ շարքում կանգնած են թառահարները (5 երաժիշտ): Նվակախումբը բաղկացած է բացառապես երիտասարդ տղաներից որոնք բոլորն էլ լուսանկարվել են իրենց նվագարաններով:
Լուսանկարը սոսնձված է մոխրավուն երանգով ստվարաթղթին, որի տակ կապույտ թանաքով, ձեռագիր գրված է՝ ‹‹1926թ. Տոմսկու անվան ակումբի ինքնագործ խմբակը››:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 22Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1926թ․Բարձրություն (սմ)՝ 17Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/95
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-503