Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նկարում պատկերված եկեղեցին կենտրոնագմբեթ կառույց է: Թմբուկը զարդարված է եռաստիճան կամարներով, որոնք իրար են միանում որմնամույթերով: Վեղարը սրածայր է, որի գագաթին նախշազարդ խաչն է: Լուսամուտները նեղ են, երկարավուն: Մուտքը առնված է քառանկյուն քանդակազարդ շրջանակի մեջ: Բարավորի քարը, որի վրա արձանագրության հետքեր կան, պսակված է կամարաձև շրջանակով: Եկեղեցու շուրջը կանգուն և կոտրված խաչքարեր են: Ներքևի աջ անկյունում՝ ՙՙԼ. Հակոբյան, 88 թ.՚՚:
Հեղինակ՝ Հակոբյան Լևոն Ցոլակի նկարիչ-ճարտարապետ /1922-Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1988 թ.Նյութը՝ թուղթ, ջրաներկՉափս՝ 45 x 34 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 11913