Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Պատմական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Աշխատանքն արված է սև հիմքի վրա: Զինանշանի նախագիծը իրենից ներկայացնում է վահանի ձևով մի հերալդիկ մակերես: Նրա վրա պատկերված է Էրեբունի ամրոցի /մ.թ.ա. 8-րդ դար/ առյուծի արձանը: Համատեղված են կնոջ, արծվի և առյուծի կերպարները, որոնք խորհրդանշում են իմաստություն, թռիչք և ուժ: Աշխատանքն արված է սպիտակ գույնով մոխրագույնի բաց ու մուգ երանգներով: Աշխատանքին կցված են նույն չափի երկու ստվարաթղթե էջեր, որոնք կազմի դեր են կատարում: Առաջին էջի վրա տրված են զինանշանի օգտագործման տարբերակները՝ տարբեր չափերով, թվով՝ յոթ: Երկրորդ էջում պատկերված է Էրեբունի ամրոցի /մ.թ.ա. 8-րդ դար/ բրոնզե արձանի երեք լուսանկարները և մեկ փոքր զինանշանը:
Հեղինակ՝ Արուտչյան Ռուբեն Սերգեյի /1947-2022/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1994 թ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթՉափս՝ 60 x 40 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16341