Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նկարում պատկերված խանի տունը աղյուսաշեն է, ճակատային որոշ մասերում աղյուսներն այնպես են դասավորված, որ ստեղծել են զարդաձևեր: Տունը կառուցված է պարսկական ոճով, հատկապես դա են հիշեցնում պատուհանների և դռների վերևում գտնվող, կենտրոնում սրացող ավարտ ունեցող կամարները: Պատշգամբները կառուցված են փայտից, հենված են փայտե սյուների վրա: Աջից ներքևում՝ հեղինակի ստորագրություն, ՙՙ11. ապրիլ. 1979 թ., Զառաբի խանի տունը՚՚:
Հեղինակ՝ Հակոբյան Լևոն Ցոլակի նկարիչ-ճարտարապետ /1922-Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1979 թ.Նյութը՝ թուղթ, ջրաներկՉափս՝ 45 x 31 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 11861-8