Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Անորոշ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Զարդատախտակը բարակ, տերևաձև թիթեղ է, կողմային մասերում իրար զուգահեռ զոդված են մեծ և փոքր կախիկներ: Ստորին կախիկներից ամրացված են 1 սմ տրամագծով երեք հատ հարթ մակերեսով փոքրիկ կախիկներ: Թիթեղի արտաքին մակերեսը զարդանախշված է բուսական զարդանախշերով, կենդանիների ոճավորված դեմքերով և ոճավորված արաբատառ գրություններով: Զարդատախտակը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՊարսկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ արծաթՉափս՝ 8 x 6,3 սմՔաշ (գր)՝ 20,7 գՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17606-71