Զարդատուփ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Պահելու կահույք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն, քառանկյուն տուփ է, որի կողքերին փորագրված են մանրանախշեր: Տուփի բոլոր կողմերով անցնում են զիգզագանախշեր: Ունի շարժական կափարիչ, որի կենտրոնում արված է էլիպսաձև նկար՝ բաց կապտավուն հատակով: Նկարում պատկերված է ռուսական գյուղը իր տներով և հեռվում երևացող եկեղեցով: Կողքերին կան ծառեր և պատկերված է ձմեռային տեսարան: Տուփը մուգ շագանակագույն է: Իրանին կա բանալու անցք /առանց բանալու/ : Ամբողջական: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոր Բայազետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  Փայտ Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  34 Բարձրություն (սմ)՝  9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2899 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 1951