Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդատուփ՝ կափարիչով, քառանկյունաձև իրանի արտաքին մակերեսին դրվագված են ոճավորված ծաղիկներ, տերևներ և ցորենի հասկեր: Կափարիչի արտաքին մակերեսին, քառանկյուն շրջանակի մեջ, դրվագված է ընդգծված ծաղկեփունջ: Տուփը ներսից ոսկեզօծ է: Զարդատուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  2,5 x 2,5 x 1,5 սմ Քաշ (գր)՝  12,7 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-107