Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Անկանոն ուղղանկյունաձև, երկու ծայրերում սուր ելուստներով թուղթ: Կենտրոնում վեցանիստ զարդանախշ, որի շուրջը վեց սրտաձև պատկեր, որոնց մեջ ծաղկային մոտիվներ են: Այս պատկերը շրջանակված է նեղ եզրագոտով: Ամբողջ հորինվածքն առնված է ութաձև, սրտանման, տերևների և ծաղիկների հորինվածքներից կազմված զարդագոտիով: Գծված է մատիտով, իսկ մի կողմում արված են ծակոտիներ:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դ. սկիզբՆյութը՝ թուղթԼայնություն (սմ)՝ 18Բարձրություն (սմ)՝ 15.3Նվիրատու՝ Բիուզանդ ԿյուրքչյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6459/44
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-197