Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված են յոթ հոգի, կենտրոնում նստած են ընտանիքի հայրը և մայրը, նրանց միջև և կողքերին՝ երեխաները: Մայրը հագել է երկար շրջազգեստ, պարանոցին կրում է շղթա, գրկին երեխաներից ամենափոքրն է: Հայրը հագել է սպիտակ փակ վզով վերնաշապիկ և սև, եվրոպական ոճի կոստյում, կոշիկները երկարաճիտ են: Հոր և մոր կողքերին կանգնած են որդիները՝ աշակերտական համազգեստով: Փոքրիկ աթոռների վրա նստել են մանկահասակ աղջիկները՝ բաց գույնի կիսաերկար շրջազգեստներով, մեկի ձեռքին ծաղկեփունջ կա: Նկարի աջ մասում երևում է ոճավորված ոտքերով փայտե սողանի մի մասը:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 21.9Երկարություն (սմ)՝ 17.4Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆվիրատու՝ Վ.ԱբրահամյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2330/2
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-123