Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա սպիտակ, քառակուսաձև կտորից: Եզրերին իրարից 2սմ հեռավորությամբ նեղ թելքաշով, երկու զարդագոտիներ են արված: Թաշկինակի մի անկյունը շախմատաձև կտրտված է և թելքաշ է արված: Նույն անկյունում թելքաշով ասեղնագործված է փոքր քառակուսիներից կազմված , երկու կողմերում ատամնաձև կտրտված, մի անկյունում սլաքաձև պատկերի վերածվող, ոճավորված քառակուսու պատկեր: Սրա մեջ մետաքսյա սպիտակ թելով ասեղնագործված է լատիներեն «E»տառը: Ասեղնագործված է մեքենայով: Երկարություն (սմ)՝  29 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Եվրոպա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Լայնություն (սմ)՝  29 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/105 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085/105