Թաշկինակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Թաշկինակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ արհեստական քառակուսի մետաքսե կտորից է: Եզրերին բնական մետաքսաթելով գործված նուրբ հելունագործ ժանյակ է: Մի անկյունում թելքաշով ասեղնագործված են իրար զուգահեռ երեք գծեր, իսկ հակառակ անկյունում , նույն տեխնիկայով ասեղնագործված են իրար հատվող ուղղանկյուն գծեր, որոնք կենտրոնում ստեղծում են քառակուսու պատկեր: Վերջինիս անկյուններում մեկական խաչահիմք ծաղկանախշեր են: Քառակուսաձև պատկերի մեջ թելքաշով արված են իրար զուգահեռ երեք գծեր, որոնց տակ դեղին բրոնզով գրված է «Gertrud Hermes»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Եվրոպա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բնական և արհեստական մետաքս Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  23 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/97 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085