Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Թառ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Լարային-կսմիթային խմբի նվագարան է, ունի ութաձև իրան, որի երեսի հատած մասում կաշվե թաղանթ է ձգված: Իրանի գլխի մասում ամրանում է փայտյա երկար կոթը, որի ծայրին՝ գլխիկի վրա ամրանում են 9 փայտյա ականջները՝ 6 մեծ և 3 փոքր: Իրանի տակ, հիմքի մոտ ամրացված մետաղե խառակին փաթաթվում և կապվում են մետաղյա լարերը, որոնք անցնելով իրանի երեսի կաշվե թաղանթին դրված սև, փայտյա խառակի վրայով՝ փաթաթվում են ականջներին: Լարերը զույգերով են՝ հինգ զույգ և մեկ կենտ: Հիմնական լարերից բացի կան նաև 5 օժանդակները: Օժանդակ լարերից չորսն ավարտվում են կոթի վրա և ամրանում նրան: 5-րդ օժանդակ լարն ավելի երկար է և կոթի գլխի մոտ անցնելով սպիտակ պլաստմասե թռչնաձև խառակի վրայով՝ փաթաթվում է գլխիկին ամրացված փոքր ականջին: Երկար կոթի վրա, սինթետիկ լարերով, փաթաթված են 22 լարերը:
Լայնություն (սմ)՝ 15Երկարություն (սմ)՝ 87Բարձրություն (սմ)՝ 16Նյութը՝ Փայտ, կաշի, մետաղե լարերՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6089/1
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-149