Թաս գուշակի

Թաս գուշակի

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Գուշակության թասեր Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թաս գուշակի՝ կլոր, գոգավոր հատակով, արտաքին մակերեսին՝ շուրթի մոտ, արաբատառ ոճավորված գրություններով զարդագոտի է փորագրված, որից հետո՝ թեք գծիկներ, իսկ հատակին՝ ալիքանախշ շրջանակի մեջ, բուսական զարդանախշեր են: Թասի մեջ՝ հատակին, իրար զուգահեռ, փորագրված են չորս փոքրիկ ձկներ: Թասը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Տրամագիծ (սմ)՝  7 սմ Բարձրություն (սմ)՝  2,5 սմ Նյութը՝  պղինձ (դեղին) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-415