Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թաս՝ շրջանաձև մակերեսով, հարթ հատակով, դեպի վեր լայնացող իրանով և փոքր-ինչ ներս ծալված, տափակ շուրթով: Արտաքին մակերեսը պատված է հավասար հեռավորությամբ փորագրված պարզ գծիկներով: Ներսից թասի պատերին փորագրված են նշաձև և շեղանկյուն ոչ խիտ զարդագոտի, իսկ հատակին՝ ծաղկաթերթիկներ: Դրսից և ներսից, շուրթից քիչ ներքև, համաչափ հեռավորությամբ դասավորված գծիկներով զարդագոտի է փորագրված: Թասը պատկանել է ՀՀ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Խ. Իսկանդարյանի ծնողներին, որոնք հնաբնակ երևանցիներ էին: Տրամագիծ (սմ)՝  13 սմ Բարձրություն (սմ)՝  3 սմ Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ Նվիրատու՝  Խ. Իսկանդարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17658-8