Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թաս՝ շրջանաձև մակերեսով, փոքր-ինչ գոգավոր հատակով, դեպի վեր լայնացող իրանով, դեպի ներս փոքր-ինչ ծալված, նեղ շուրթով: Արտաքին մակերեսը պատված է խիտ շարքերով դասավորված, տարբեր չափերի և ձևերի շեղանկյունիներով դրվագված զարդագոտիներով: Ներսից թասի պատերին փորագրված են ոչ խիտ դասավորված ծաղկաթերթիկներ և նշաձև նախշեր: Շուրթից քիչ ներքև փոքր շեղանկյունիներից կազմված զարդագոտի է: Թասը պատկանել է ՀՀ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Խ. Իսկանդարյանի ծնողներին, որոնք հնաբնակ երևանցիներ էին: Տրամագիծ (սմ)՝  15 սմ Բարձրություն (սմ)՝  4,5 սմ Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ Նվիրատու՝  Խ. Իսկանդարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17658-9