Թաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեղին ջնարակով, կանաչի և շագանակագույնի ներդաշնակությամբ, օղակաձև, ոչ շատ խորը նստուկով: Լայն, դուրս փռված պսակը, մի փոքր բարձրանալով, կորանում է դեպի ներս: Հարդարանքը արված է անգոբի վրա փորագրության եղանակով: Նստուկի կենտրոնից դուրս են գալիս իրար հատվող քառաթև գծեր, որոնք ավարտվում են պսակի տակ: Պատկերի ազատ տարածությունը լրացված է եռաթև ոճավորված բուսական զարդերով, որոնց բարակ գծազարդ պոչիկները միանում են քառաթև նախշերի: Պսակի վրա վրա անփույթ թափված ճառագայթներ են պատկերված, որոնք շարժման պատրանք են արտահայտում: Նկարազարդումից հետո մակերեսը պատված է թափանցիկ ջնարակով: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 19.2, նստ.՝ 6 Բարձրություն (սմ)՝  6 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամասի բակ, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XII-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/235 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54