Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Խոհանոցային սպասք
Տեսակ/ժանր՝
Թաս
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Լայն փռված շրթով, օղակաձև, լայն, ոչ խորը նստուկով: Ներքին մակերեսը պատված է մուգ կանաչ ջնարակով, նկարազարդումն արված է վրձնով ու անգոբով: Նստուկին պատկերված է քառաթև սվաստիկա՝ դեպի աջ շարժում արտահայտող գլխիկներով, իրանի վրա՝ թվով 16 ճառագայթավոր ժապավենագծեր են անցնում: Գծերի արանքները լցված են վրձնահարվածներով արված զուգահեռ կետերով (թվով 7): Նկարազարդումից հետո անոթը պատվել է կանաչ ջնարակով:
Տրամագիծ (սմ)՝ բեր.՝ 21.4, նստ.՝ 9.5Բարձրություն (սմ)՝ 7Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ Դվին, №1 տեղամասի բակ, հորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ X-XI դդ.Նկարագրություն՝ Պեղումների ղեկավար՝ Կ. ՂաֆադարյանՀայտնաբերման ժամանակը՝ 1958թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1289/71
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-54