Թավա կափարիչով

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թավա Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թավա կափարիչով- կլոր, ոչ շատ խորը, ծանր թավա է, ներսից ակոսավոր, դրսից հարթ հատակով, դեպի վերև փոքր-ինչ լայնացող իրանով և երկու ուղղանկյուն, թավային միաձուլված բռնակներով: Կափարիչը նույնպես կլոր է և ծանր, ուղիղ բռնակով: Այն թավայից փոքր-ինչ փոքր է և ոչ թե ծածկում է նրան, այլ դրվում է նրա մեջ: Թավայի հատակին դրված է շտամպ: Պատկանել է նվիրատուի տատիկին՝ Մարիամ Նազարյանին: Տրամագիծ (սմ)՝  թավան՝ 30 սմ, կափարիչը՝ 21 սմ Բարձրություն (սմ)՝  5 սմ Նյութը՝  չուգուն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նվիրատու՝  Թագուհի Ագլինցյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17780-5 ա,բ