Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Թբիլիսիի հայկական շուկան 19-րդ դ. վերջին: Երևում է երկթեք տանիքով երկհարկանի կառույց է, որի երկրորդ հարկը ունի փայտաշեն պատշգամբներ: Աջ կողմի պատշգամբից կախված են նախշազարդ գորգեր: Առաջին հարկում տեղավորված են առևտրական կրպակները, որոնց առջևում կանգնած են գոգնոցներ կապած առևտրականներ և գնորդներ: Կրպակների մոտ կան լիքը պարկեր, արկղեր, աջ կողմում գորգեր են գետնին գցած, ձախ կողմում երևում են սայլեր և մարդիկ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 18.2Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹբիլիսիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIXդ. վերջԲարձրություն (սմ)՝ 12.8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4541/3
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-300