Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կտավի կենտրոնում կամարաձև բացվածքից ներս երևում են գորգի դազգահների մոտ աշխատող կանայք: Կամարից ձախ հայկական եկեղեցու գծապատկեր է, որի հետևում նշմարվում է մարդկային կերպար: Կամարից աջ երևում են ոճավորված զարդամոտիվներ: Ստեղծագործությունը իմպրեսիոնիստական ոճով է, լայն վրձնահարվածներով, խառն գունապնակով: Առկա են մոխրագույնի, վարդագույնի, մուգ կարմիրի, կանաչի, դեղինի և սպիտակի երանգներ: Կտավը ստեղծվել է Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի կադրերից մեկի հիման վրա:
Հեղինակ՝ Խվոստով ԱլեքսեյՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սանկտ-ՊետերբուրգՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2018 թ.Նյութը՝ Կտավ, յուղաներկՉափս՝ 90 x 70 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17759