Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Համանուն գրքից տպագրած այս հատվածում նշվում է, որ 1936 թ. ավեի ուժգնացած քաղաքական հալածանքների ծանրագույն օրերին Չարենցը մեկուսացված կյանք էր վարում: Տանն էր, հիմնականում անկողնում պառկած, թուղթն ու գրիչը ձեռքին: Խանջյանի մահից հետո ձախողվում է Չարենցի արտասահման մեկնումը: Նշվում է 1917-1955 թթ. զոհվել է 70 մլն մարդ, որը վկայում է Ստալինի չհագեցող արյան ծարավի մասին: 1937 սկսվում է մահվան մի նոր շարժում ` սեւ ցուցակների մեջ ներկով նոր անուններ ու նոր խմբավորումներ: Կուտակվում են «նացիոնալիստական» հանցանքների վկայությունները, որոնք այլեւս անհնար էր մոռանալ: Բանակռվի հիմքում եւս ընկած էր նախկին ասոցացիայի եւ
«Նոեմբերի» բախումը: Նախկին գրական-գեղարվեստական վեճը հանգում է գաղափարական -քաղաքական մեղադրանքնեի, որը ավելի է սրվում Ամատունու մի զեկուցումից հետո, ուր նա
Բակունցից հետո թիրախ է ընտրում Չարենցին եւ այլոց: Չարենցի ողբեգության վերջին օրերին Ա. Ոսկերչյանն իր հերթին վերջին հարվածներն է հասցնում Չարենցին` «Մ.Արմենի, Չարենցի եւ հարակից հարցերի մասին» հոդվածին անդրադառնալով: Կյանքից հեռացած գրողներին 1936-1940թթ., որքան էլ դա արտառոց լինի եկան փոխարինելու աշուղները` խոսքի իսկական իմաստով:
Էջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1989, նոյեմբերի 17Տպարան՝ Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան, Օրջոնիկիձեի պող.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4554
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6820