Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Բնօրինակի անվանում՝
Лига Нации-''Памяти ангела-спасителя'', с.12
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածի հեղինակն է Էմմա
Բուդաղյանը` ՉՏԹ նախկին տնօրենը:
Հոդվածը նվիրել է Ռեգինա Ղազարյանի հիշատակին` մահվան տարելիցի կապակցությամբ: Սիրով ու երախտագիտության զգացումով է ներկայացված Ռեգինա Ղազարյան մարդու եվ քաղաքացու, արտասովոր անհատականության կերպարը, մարդ, ով Չարենցի կենդանության վերջին տարիներին նրա մտերիմն էր ու միակը, որ վայելեց Չարենցի մեծ վստահությունը` փրկեց անտիպ ձեռագրերը, որոնք լույս աշխարհ գալուց հետո` 1954թ. նոր լույս ու փայլ տվեցին Չարենցի կյանքին ու ստեղծագործություններին:
Ռեգինան անտեղի չապրեց, ապրեց գեղեցիկ եվ հպարտ, միշտ եղավ հավատարիմ իրեն, չդավաճանեց իր սկզբունքներին, հերոսական արարքով ապացուցեց` ինչ է բարեկամությունը, վստահությունը, պարտքի զգացողությունը...
Թող օրհնվի նրա շիրիմը,- ավարտում է իր խոսքը Է.
Բուդաղյանը:
Էջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2000, նոյեմբերի 3Չափս՝ 42 x 30 սմՆվիրատու՝ Էմմա ԲուդաղյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 7439