Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
Թղթադրամ Հայաստանի առաջին հանրապետության, 100 ռ.
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Թղթադրամ Հայաստանի առաջին հանրապետության՝ 100 ռուբլի արժողությամբ- դիմերեսին երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գրված է «Հայաստանի հանրապետություն, հարյուր ռուբլի»: Ներքևի մասում վարչապետ Ալ. Խատիսյանի և ֆինանսների նախարար Գր. Ջաղեթյանի ստորագրություններն են, որոնցից ներքև Արարատ լեռն է պատկերված: Աջ և ձախ հատվածներում գրված է «100» թիվը: Դարձերեսի կենտրոնում Արծիվ է պատկերված, որի աջ և ձախ մասերում գրված է «100» թիվը: Սերիական համարը՝ Ա511212: Թղթադրամը պատկանել է ՀՀ վարչապետ Սիմոն Վրացյանին:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԼոնդոնՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1919 թ.Չափս՝ 14 x 8,5 սմՆվիրատու՝ Հարություն ՍարաջյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16429