Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դիմերեսին՝ կենտրոնում ուղղանկյունաձև զարդանախշի մեջ առկա է «Расчетный знак Российской Социалистической Федеративной Советской Республики десять тысяч рублей /Ռուսաստանի Սոցիալիստական դաշնային խորհրդային հանրապետություն հաշվարկային նշան տասը հազար ռուբլի/» գրությունները: Գրությունից ձախ և աջ գիլյոշիրային վարդյակի մեջ գրված է «10 000 рублей /10 000 ռուբլի/», ներքևում՝ «10 000»։ Սերիան և համարը՝ «ВВ 712434» նշված են երկու անգամ: Թղթադրամի զարդանախշի չորս կողմերում առկա է «10 000» նիշը:
Դարձերեսին՝ կենտրոնում պատկերված է ՌՍՖՍՀ–ի զինանշանի նախնական տարբերակ՝մուրճ և մանգաղ՝ ցորենի հասկերիմեջ, որից ներքև ձևավոր ժապավենի վրա գրված է «Пролетарии всех стран, соединяйтесь! /Պրոլետարներ բոլոր երկրների, միացե'ք/» կարգախոսը: Կարգախոսը 6 լեզվով գրված է զարդանախշից դուրս, թղթադրամի եզրային հատվածներում: Զարդանախշի ձախ և աջ կողմերում առկա է «10 000» նիշը, որը գրված է նաև չորս անկյուններում: Ներքևում նշված է տարեթիվը1919թ. :
Լայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 16Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՀայտնաբերման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1919թ.Հայտնաբերման ժամանակը՝ 1990թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8299/ 21
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-92